Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հոկտեմբերի 17-19-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բարձրադիր վայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան

13:50, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Հոկտեմբերի 17-19-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բարձրադիր վայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան
     Վարորդներին հորդորում ենք հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի և Տավուշ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
     Հոկտեմբերի 17-ին մեր երկիր Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Արագածոտնի, Կատայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանակնությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա:
5513 | 0
Facebook