Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Հուսեյնովի` «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են» ԵԽԽՎ-ում արած հայտարարությանը

17:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Հուսեյնովի` «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են» ԵԽԽՎ-ում արած հայտարարությանը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի և հայկական պատվիրակության անդամների միջև սկանդալ տեղի ունեցավ. Հուսեյնովն ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես բռնապետական երկիր` նշելով, որ այստեղ բռնությունների են ենթարկվում ոչ միայն լրագրողները` ազատ խոսքի համար, այլև հասարակական-քաղաքական գործիչները: Որպես օրինակ, նա նշեց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան և լրագրող Միքայել Դանիելյանի անունը` ասելով, որ նրա մահվան մեջ մեղավոր է Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- հայտարարել է Հուսեյնովը, ինչին շատ կոշտ արձագանքեցին հայկական պատվիրակության անդամները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հուսեյնովի հայտարարությունը որակեց սուտ և զրպարտիչ և խորհուրդ տվեց Հուսեյնովին` դիմել հոգեբույժի:

8376 | 5
Facebook