Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանն ընկել է Գագիկ Խաչատրյանի և Գագիկ Բեգլարյանի հետևից

14:20, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Կարեն Կարապետյանն ընկել է Գագիկ Խաչատրյանի և Գագիկ Բեգլարյանի հետևից
     Պաշտոնանկությունից հետո Ֆինանսների և Տրանսպորտի նախկին նախարարներ Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանն «ընդհատակ» են անցել: Նույնիսկ լուրեր կան, որ Խաչատրյանը վերցրել է միլիարդներն ու անհետացել: Ասում են` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետամուտ լինել ինչպես ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա պետբյուջեից ծախսված միլիարդներին, այնպես էլ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության համար հատկացված գումարներին:
     Հիշեցնենք` հատկապես լայն արձագանք էր ստացել ուսումնական կենտրոնի համար 250 մլն դրամով գնված կահույքը, «լյուքս» դասի հյուրանոցներին վայել հանդերձավորված լոգասենյակները` 37 մլն դրամի օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, 41 մլն-ի` խոհանոցային սպասքը և այլն: Ասում են` չի բացառվում, որ կառավարությունը նույնիսկ որոշի վաճառել ուս. կենտրոնը, իսկ եթե գնորդ չգտնվի, ստիպի Խաչատրյանին` գնել այն: Ըստ լուրերի` Կարապետյանը Խաչատրյանին ու Բեգլարյանին հորդորել է «խաղեր չտալ», այլապես կհանձնարարի հետամուտ լինել նաև այլ գործերի ջրի երես դուրս գալուն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21855 | 0
Facebook