Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին

11:45, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Մոսկվա-Երևան ավտոճանապարհին վթարված մարդատար` «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է: Ավտոբուսի տերն անհատ ձեռներեց է, իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:
     Նախարարությունը նշում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով:

7401 | 0
Facebook