Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը չեղարկել է Պուտինի այցը Փարիզ, երբ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է քննարկել միայն սիրիական ճգնաժամը

15:25, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Կրեմլը չեղարկել է Պուտինի այցը Փարիզ, երբ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է քննարկել միայն սիրիական ճգնաժամը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հոկտեմբերի 19-ին նախատեսված Վլադիմիր Պուտին-Ֆրանսուա Օլանդ հանդիպումը չի կայանա, հաղորդել է Reuters գործակալությունը` հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ` Կրեմլն ու Ելիսեյան պալատն այս առավոտ բանակցություններ են ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպման շուրջ: Բանակցությունների ընթացքում պաշտոնական Փարիզը Պուտինին առաջարկել է աշխատանքային այց կատարել, որի ընթացքում Օլանդի հետ քննարկվելու է բացառապես սիրիական ճգնաժամը:

Ի պատասխան այդ առաջարկի` «Մոսկվան հասկացրել է, որ ցանկանում է չեղարկել այդ այցը»:

Մեկնաբանելով ՌԴ նախագահի` Ֆրանսիա կատարելիք այցի չեղարկումը` Կրեմլը հայտարարել է, թե իբրև Վլադիմիր Պուտինը չի մեկնի Փարիզ, քանի որ հետաձգվել են «նախօրոք ծրագրված մի շարք միջոցառումներ»:

6253 | 1
Facebook