Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համաձայնագրից շեղվողներն անբարոյականներ են». Հ. Բիշարյանը` Վանաձորի ընտրությունների մասին

16:20, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Համաձայնագրից շեղվողներն անբարոյականներ են». Հ. Բիշարյանը` Վանաձորի ընտրությունների մասին

«Հայկական վերածննդի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին, կարծիք է հայտնել, որ իրենց թիմն ընտրել է Քրիստ Մարուքյանին: «Ես վստահ եմ, որ իմ թիմն ընտրել է, իսկ ընդհանուր համաձայնագրից շեղվողներն անբարոյականներ են»:
    
     Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և պաշտպանելու էին «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Վերջինը մինչ քվեարկությունը լրագրողներին ասել էր, թե մտավախություն չունի, որ անդամներից որևէ մեկին ՀՀԿ-ն ճնշած կլինի: Թե ովքեր էին ավագանու անդամները, ովքեր դրժեցին որոշումը, պարզ չէ:

3257 | 1
Facebook