Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը` Վանաձորի քաղաքապետ

15:55, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը` Վանաձորի քաղաքապետ
     Ժամեր շարունակվող վիճաբանությունից, լարվածությունից հետո Վանաձորի ավագանիում ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները:
     Քվեների հաշվարկից հետո հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց` Մամիկոն Ասլանյանը հավաքել է 19 ձայն, Քրիստ Մարուքյանը` 14 ձայն:
    
     Իրավիճակը թեժ էր, քանի որ Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ավագանիում ունեն 15 մանդատ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին` 18 մանդատ։ Իսկ վերջինները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և պաշտպանելու էին «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Վերջինը մինչ քվեարկությունը լրագրողներին ասել էր, թե մտավախություն չունի, որ անդամներից որևէ մեկին ՀՀԿ-ն ճնշած կլինի: Թե ովքեր էին ավագանու անդամները, ովքեր դրժեցին որոշումը, պարզ չէ:
4182 | 3
Facebook