Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին

15:45, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին

Սարի թաղի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են արել դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին, ովքեր կալանավորված են Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում: «Ինը հոգի անազատության մեջ է միայն նրա համար, որ սոցիալական ակցիա է իրականացրել հուլիս 19-ին: Սարի թաղի բնակիչներս, այդ ժամանակ, պահանջում էինք միացնել մեր լույսն ու գազը: Այդ պատճառով բախումներ տեղի ունեցան բնակիչների և ոստիկանների միջև, արդյունքում նրանց բերման ենթարկեցին և մինչ օրս պահում են անազատության մեջ: Մենք այսօր պահանջում ենք` վերանայել նրանց գործերը».- լրագրողների հետ զրույցում ասել է կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բասենցյանը: Վերջինը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազությունում իրենց խոստացել են զբաղվել կալանավորվածների առողջական հարցերով, իսկ հոկտեմբերի 21-ին էլ տեղի է ունենալու այդ գործով առաջին դատական նիստը: «Այդ ժամանակ մենք պետք է մեր պահանջը ներկայացնենք, ըստ այդմ էլ` կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն»,- ասել է նա:
     Սարի թաղի բնակիչների տեղեկացմամբ, իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու և հաջորդ ակցիան անցկացնելու են նախագահի նստվայրի մոտ:

2374 | 0
Facebook