Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը». իրավապաշտպան

15:15, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը». իրավապաշտպան

Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանն արդեն երկու ամիս է տեղափոխվել է Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
     Հիշեցնենք, որ մինչ այդ Լ. Հայրապետյանը գտնվում էր «Մատրոսկայա տիշինա» բանտում: «Այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը պատճառաբանել են նրա բարօրությամբ, իբրև թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես Լևոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»,- ասել է նա:

Ըստ Հայկազ Մակարյանի, Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է որոշակիորեն լավ, սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ նա բուժկետից տեղափոխվել է խուց: «Տեղեկություններ կան, որ Հայրապետյանին խոշտանգելու փաստով նրա փաստաբաններն արդեն դիմել են ՄԻԵԴ: Պարոն Հայրապետյանը դեռևս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչև տարվա վերջ ազատ արձակվել: Նրանք հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, առանց լուրջ փաստերի Լևոն Հայրապետյանին բանտում պահում»,- նշել է Մակարյանը:

Փաստաբանը կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, Ազգային ժողովին, որպեսզի Լ. Հայրապետյանի հարցը մտնի ԱԺ օրակարգ: Ըստ նրա՝ իշխանությունները բաց կոչով պետք է դիմեն ՌԴ Պետդումայի ղեկավարին՝ խնդրելով անմիջապես լուծել նաև արտահանձնման հարցը:

4936 | 1
Facebook