Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Samsung Galaxy Note 7-երի արտադրությունը դադարեցվել է

11:35, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Samsung Galaxy Note 7-երի արտադրությունը դադարեցվել է

Կորեական Samsung ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 նոր սմարթֆոնների արտադրությունը: Ընկերությունից հայտարարել են, որ իրենք ճշտումներ են մտցնում արտադրական պլանի մեջ, որպեսզի համոզվեն դրանց անվտանգության հարցում:

«Յոնհալ» գործակալության տվյալներով` սառեցման մասին որոշումը կայացվել է Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Չինաստանի` սպառողների անվտանգությամբ զբաղվող ընկերությունների հետ միասին:

Որոշումը կայացնելուն նախորդել է այն լուրը, որ սմարթֆոնների նոր ու արտադրողների հավաստմամբ` անվտանգ Galaxy Note 7-ն այրվել է ինքնաթիռում:

Դրանից հետո շատ երկրների իշխանություններ խնդրել են իրենց քաղաքացիներին` Galaxy Note 7-երը չմտցնել ինքնաթիռի սրահ, կամ էլ առհասարակ դրանցից չօգտվել:

Samsung-ը Galaxy Note 7-ը ներկայացրել էր օգոստոսին: Այն ժամանակ սմարթֆոնը համարվեց Android-ի հենքով լավագույն հեռախոսը, որը պետք է դառնար Apple ընկերության iPhone 7-երի հիմնական մրցակիցը:

7789 | 0
Facebook