Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցախցի մարտիկը հաղթանակը նվիրել է հայրենիքին՝ զայրացնելով Ադրբեջանի պատվիրակությանը

16:45, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Արցախցի մարտիկը հաղթանակը նվիրել է հայրենիքին՝ զայրացնելով Ադրբեջանի պատվիրակությանը

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է «Fight Nights Global 53» MMA մարտերի երեկոն, որին մասնակցել է նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Վարդան Ասատրյանը։ Գերթեթև քաշային կարգում հանդես եկող 23-ամյա Ասատրյանը 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Ֆինլանդիան ներկայացնող 31-ամյա Միքաէլ Սիլանդերին։
    


     Մենամարտից հետո Վարդանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է Արցախին։ Այդ հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, «Azerbaijan Fight Club»-ի նախագահ Շախրիյար Աբասովին։ Նա նշել է, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, և դահլիճում հավաքվածները դա գիտեն։
    

Նշենք նաև, որ Արցախի դրոշը պատկերված է եղել Վարդանի համազգեստին։
    

9523 | 0
Facebook