Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ ռեժիսորի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը հաղթել է ամերիկյան հեղինակավոր կինոփառատոնում

11:40, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Հայ ռեժիսորի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը հաղթել է ամերիկյան հեղինակավոր կինոփառատոնում

Օրերս անդրադարձել էինք երիտասարդ ռեժիսոր Լիա Քոչարյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի» կարճամետրաժ ֆիլմին, որը ներկայացված էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող հեղինակավոր` «GLENDALE INTERNATIONAL FILM FESTIVAL 2016» փառատոնին և նոմինացված էր երեք անվանակարգում ` Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն դերասանուհի:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ փառատոնն ամփոփվել է և ֆիլմի համար ինքը «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

«Անկեղծ ասած, չեմ ակնկալել որևէ մրցանակ, ես հաջողությունը փուլերի եմ դասում, առաջինը, երբ ֆիլմդ ստեղծվում է, կայանում է, սիրվում է հանդիսատեսի կողմից, իսկ վերջում ստանում իր գնահատականը: Իմ ֆիլմը գնահատվեց նման հեղինակավոր փառատոնում, որի համար ես անչափ ուրախ եմ և շնորհակալ ժյուրիի անձնակազից, ինչպես նաև ֆիլմիս ողջ ստեղծագործական թիմից»,- մեզ հետ զրույցում ասաց Լիան: Նրա կարծիքով` լավ է, երբ երկրում չեն տիրում բարեկամ-հարևան հարաբերություններ` ժյուրիի և մասնակիցների միջև: «Առհասարակ կոչումները և մրցանակները միայն դրդիչ ուժ պետք է հանդիսանան, որպեսզի էլ ավելի առաջ շարժվես ու հասնես բարձունքների, իսկ դրանք անվերջանալի են»,- եզրափակեց ռեժիսորը:

3366 | 1
Facebook