Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր` Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի առաջին դատական նիստն է

12:10, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօր` Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի առաջին դատական նիստն է

Այսօր ժամը 16:00-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի առաջին դտական նիստը:
     Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանն ավելի վաղ դիմել էր «Արմենիա» Թի-Վի-ի գլխավոր տնօրենին՝ հայտնելով, որ հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10), ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է` իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ: Ժիրայր Սեֆիլյանն
     քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով հերքել իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել:

4240 | 1
Facebook