«Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը Հաիթիում արդեն հասել է 136-ի, Reuters գործակալությունը:
Տուժածների թիվը կարող է աճել, քանի որ առայժմ չի հաջողվում կապ հաստատել փոթորկից պատուհասված մի շարք շրջանների հետ: Ռոշ-ա-Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:
Հաիթիի նախագահի պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերը հայտարարել է, որ երկրի հարավային բազմաթիվ քաղաքներում իրավիճակը ողբերգական:
«Մեթյու» փոթորիկը վերջին 10 տարիների ընթացքում ամենաուժեղն է տարածաշրջանում, որն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով:
Հաիթիում այն ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել: Իշխանություններն առայժմ կարողացել են 21 հազար մարդու տարհանել: