Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես զարգացնել երեխաների մանր մոտորիկան

19:10, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես զարգացնել երեխաների մանր մոտորիկան

Երեխաների մանր մոտորիկան զարգացնելը շատ կարևոր է նրա հետագա զարգացման ու առողջության համար: Մանր մոտորիկան` շարժողական ակտիվությունը, ենթադրում է նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի զարգացում նպատակային, մանր, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով:

Երեխայի մատների ծայրերին գտնվող նյարդային վերջավորությունները նյարդային հսկայական ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Մարմնի և հատկապես ձեռքերի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա:

Մանր մոտորիկան զարգացնելու համար շատ կարևոր է, որ երեխան սովորի ինչ-որ բաներ պատրաստել թղթերից, ձեռքի տակ ընկած առարկաներից, կտրի, սոսնձի, կարի:
     MAMUL.am-ն սկսում է նոր շարք, որտեղ պարբերաբար կհրապարակվեն մանուկների համար նախատեսված նյութեր` նրանց մանր մոտորիկան, ձեռքի աշխատանքը զարգացնելու և նորանոր գաղափարներ տալու նպատակով:

Օրինակ, կարելի է երեխային սովորեցնել պատրաստել բալետի պարուհիներ պաղպաղակի փայտիկներից: Դրա համար անհրաժեշտ են գունավոր թղթեր, սոսինձ և ֆլոմասթերներ:

18595 | 0
Facebook