Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կթողարկվի «Մուլան» լիամետրաժ ֆիլմը

20:10, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Կթողարկվի «Մուլան» լիամետրաժ ֆիլմը

Disney ստուդիան 2018 թվականի նոյեմբերի 2-ին կթողարկի լիամետրաժ մուլտֆիլմ Մուլանի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմը կթողարկվի 3D ձևաչափով: Սա առաջին կինոժապավենը չէ, որ ստեղծվել է դիսնեյյան անիմացիոն հիթերի մոտիվներով: Օրինակ, ավելի վաղ նկարահանվել էին «Մալեֆիսենտա»-ն, «Ջունգլիների գիրքը», «Մոխրոտիկը»:

Իսկ 2017-ի մարտին կթողարկվի «Գեղեցկուհին և հրեշը», որն ակնկալվում է, որ կդառնա տարվա ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը:

Օրիգինալ «Մուլան»-ը էկրան է բարձրացել 1998-ին` վարձույթից հավաքելով 304,3 միլիոն դոլար, արժանանալով «Ոսկե գլոբուս»-ի և «Օսկար»-ի: «Մուլան-2»-ը թողարկվել է 2005-ին:

19271 | 0
Facebook