Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջաղինյանի կամ իրեն նշանակող ընկերական կլանի հոր սեփականությունը չէ մեզ պատկանող Հանրայինը». Տ. Ուրիխանյան

12:55, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
«Ջաղինյանի կամ իրեն նշանակող ընկերական կլանի հոր սեփականությունը չէ մեզ պատկանող Հանրայինը». Տ. Ուրիխանյան
     Աժ նիստի սկզբում` օրակարգը հաստատելու ժամանակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ Հանրային հեռուստատեսության գործունեությանը` մասնավորապես Աժ հայտարարությունների ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատգամավորների ելույթների հեռարձակմանն ու նշեց. «Հասարակությունն իր գրպանից փող է տալիս Հանրայինին, որպեսզի Ջաղինյան Ռուբենը կամ իրեն նշանակող, թելադրող մանկության ընկերները որոշե՞ն, թե ԱԺ պարտադիր ցուցադրման ենթակա եթերից ում գործողությունները կտրեն, ումը` ոչ: Պահաջում եմ, որպեսզի քննարկման առարկա դառնա այս հարցը. Ջաղինյանի, Հ1-ի տնօրենի, իրեն նշանակող ընկերական կլանի հոր սեփականությունը չէ մեզ պատկանող Հանրայինը,- հայտարարեց նա:
2833 | 0
Facebook