Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան չի պատրաստվում հրաժարվել Կուրիլների շուրջ ունեցած հավակնություններից

11:05, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ճապոնիան չի պատրաստվում հրաժարվել Կուրիլների շուրջ ունեցած հավակնություններից

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մանրամասներ է հաղորդել Կուրիլների հարցով Մոսկվայի հետ ունեցած բանակցություններից: Տոկիոյի դիրքորոշումը քնարկվել է խորհրդարանական լսումների ժամանակ:
     Աբեն լրագրողներին հայտնել է, որ «հյուսիսային տարածքների» (այդպես են Տոկիոյում անվանում վիճահարույց համարվող Կուրիլյան կղզիները) շուրջ բանակցությունների ժամանակ Տոկիոն և Մոսկվան չեն բարձրացնում Ղրիմի պատկանելիության հարցը: Միևնույն ժամանակ, Աբեն նշել է, որ Տոկիոն չի փոխում իր դիրքրոշումը Ղրիմի հարցով` այն ուկրաինական տարածք է:
     Պատասխանելով Ճապոնիայում ընդդիմադիր համարվող Դեմոկրատական կուսակցության պատգամավորի հարցին, թե ինչ դեր ունի ԱՄՆ-ը Ճապոնիայի և Ռուսաստանի միջև տարվող բանակցություններում, Աբեն նշել է, թե բանակցությունների ամեն մի կետի քննարկման ժամանակ չեն խորհրդակցում Վաշինգթոնի հետ, բայց որպես ԱՄՆ դաշնակից` իրազեկում են ամեն ինչի մասին:
     Խոսելով Կուրիլների հարցով Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների մասին` Աբեն նշել է, որ Տոկիոյի պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է` Ճապոնիան հավակնություններ ունի բոլոր 4 կղզիների նկատմամբ: «Ռուսաստանի հետ հարաբերություններում այժմ մենք առաջ ենք տանում այն դիրքորոշումը, որ ունեցել ենք 70 տարի, ու դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է Աբեն:

3463 | 0
Facebook