Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում ՀՀԿ-ի վստահված անձի ընտանիքի անդամները ծեծի են ենթարկել լրագրողին

14:35, կիրակի, 02 հոկտեմբերի, 2016 թ.
Վանաձորում ՀՀԿ-ի վստահված անձի ընտանիքի անդամները ծեծի են ենթարկել լրագրողին

Վանաձորի 30/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Հանրապետական կուսակցության վստահված անձի ընտանիքի անդամները կոտրել են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի հեռախոսը և նրան ծեծի ենթարկել:

«Վիճաբանություն տեղի ունեցավ, կինը վրդովվեց, որ լրագրողը նկարում է: Հետո էդ կնոջ դուստրը եկավ, հեռախոսը վերցրեց, գցեց փողոցում, վազեց»,- նշել Լիլիթ Ղաբուզյանը: Վերջինը տեղեկացրել է, որ Ոստիկանության բաժնի աշխատակիցներն այս պահին նյութեր են նախապատրաստում: Քիչ անց լրագրող Շողիկ Գալստյանը հաղորդում կտա հանցագործության մասին և հեռախոսը կուղարկեն փորձաքննության:

5826 | 2
Facebook