Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Yahoo!-ն հաստատել է հաքերային հարձակման արդյունքում ավելի քան 500 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի մասին լուրը

14:30, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Yahoo!-ն հաստատել է հաքերային հարձակման արդյունքում ավելի քան 500 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի մասին լուրը

Ամերիկյան Yahoo! ընկերությունը հաստատել է 2014թ. հաքերային հարձակման արդյունքում իր ավելի քան 500 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի մասին լուրը: Այս մասին հայտնել է ընկերության տեղեկատվական անվտագության հարցերով տնօրեն Բոբ Լորդը:
     Գողացվել են օգտատերերի անձնական տվյալներ, չգաղտնազերծված հարցումներ ու դրանց պատասխաններ, բայց կրեդիտ քարտերի համարներ չեն եղել:
     Ինտերնետային ընկերության ղեկավարը հայտարարել է, որ փակ տվյալների մուտքի հնարավորությունը ցանցահեններն ստացել են ինչ-որ երկրի հովանովորությամբ:

3972 | 0
Facebook