Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Թևան Պողոսյանը Փաշինյանին ու Մարուքյանին հրավիրում է իր քաշած գինին խմելու ու մտորելու երկրի ապագայի մասին

12:40, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Թևան Պողոսյանը Փաշինյանին ու Մարուքյանին հրավիրում է իր քաշած գինին խմելու ու մտորելու երկրի ապագայի մասին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին
    
     Հարգելի պարոնայք,
     Նիկոլ ջան, Էդմոն ջան,
    
     սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել: Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:
    
     Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին:

4262 | 0
Facebook