Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավել Մանուկյանը դատական նիստի ընթացքում նյարդայնացել է և խնդրել իրեն դահլիճից դուրս հանել

20:20, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Պավել Մանուկյանը դատական նիստի ընթացքում նյարդայնացել է և խնդրել իրեն դահլիճից դուրս հանել
     Արաբկիր և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Պավել Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը, ևս երկու ամսով երկարացնելու հարցը:
    
     Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը փոխանցել է, որ դատարանի կանխակալ մոտեցումը շատ ակնհայտ էր, քանի որ թույլ տվեց, որ քննիչը ներկայացնի միջնորդությունը և անմիջապես սկսեց հարցեր տալ վարույթն իրականացնող քննիչին: «Իր կողմից հնչեցված հարցադրումներից և ակնկալվող պատասխաններն էլ արդեն պարզ էր, ինչ որոշում ի վերջո նա պետք է կայացնի»,- լրագրողներին ասել է պաշտպանը՝ հավելելով, որ Պավել Մանուկյանը դատական նիստի ընթացքում նյարդայնացել է և խնդրել իրեն դահլիճից դուրս հանել:
     Այս պահին դատարանը գտնվում է խորհրդակցական
     սենյակում:
    
     Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանն ասել էր, որ իրենց բոլոր պահանջներն իշխանությունները վաղ թե ուշ կատարելու են, ցանկանան, թե չցանկանան:
    
    
    
3965 | 1
Facebook