Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Շառլոթ քաղաք չդադարող ցույցերի հետևանքով զորք է մտցվել

15:10, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Շառլոթ քաղաք չդադարող ցույցերի հետևանքով զորք է մտցվել

ԱՄՆ Ազգային գվարդիայի խմբերը մտցվել են Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաք, որտեղ չեն դադարում ոստիկանի կողմից աֆրոամերիկյան ծագում ունեցող քաղաքացու սպանության հետ կապված ցույցերը: Այս մասին հայտնում է USA Today-ը:
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցույցերի ընթացքում տուժել է 4 ոստիկան: 1 քաղաքացի հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ հրաձգությունն իրականացվել է քաղաքի բնակիչների միջև, ոստիկանությունը կրակ չի բացել:

5850 | 0
Facebook