Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինների նախագահը «գրողի ծոցն է ուղարկել» Եվրոմիությանը

16:10, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Ֆիլիպինների նախագահը «գրողի ծոցն է ուղարկել» Եվրոմիությանը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «գրողի ծոցն է ուղարկել» Եվրոմիությանը խորհրդարանի կողմից ընդունված`երկրում թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի նրա մեթոդները դատապարտող բանաձևից հետո, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:
     «Ես կարդացել եմ ԵՄ-ի դատապարտումը և ասում եմ նրանց` գրողի ծոցը գնացեք»,- հայտարարել է Դուտերտեն տեղական գործարարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` եվրոպական երկրներն այդ կերպ փորձում են քավել Մերձավոր Արևելքում գործած իրենց մեղքերը:
     Սեպտեմբերի 15-ին ԵՄ-ի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով «իրականացնել թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարը պետական և միջազգային պարտավորություններն համապատասխան»:

4370 | 0
Facebook