Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախյան պատերազմին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ մեծ էկրաններին

14:25, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Արցախյան պատերազմին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ մեծ էկրաններին
     Սեպտեմբերի 21-ից մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»՝ արցախյան պատերազմին նվիրված ֆիլմը: Ֆիլմի փակ դիտումից անմիջապես հետո այն մեծ աղմուկ բարձրացրեց: Ֆիլմի մասին դրական կարծիքները ողողեցին ողջ համացանցը:
     Ֆիլմում հայտնի ու սիրված դերասանական կազմ է հանդես եկել՝ Սամվել Թոփալյան, Անի Խաչիկյան, Բաբկեն Չոբանյան, Գեորգի Հովակիմյան, Վարդան և Հայկ Պետրոսյաններ և այլք:
     «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ Ալբերտ Մկրտչյանի որդու առաջին ֆիլմն էր հայկական շուկայում:
16068 | 0
Facebook