Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը սխալմամբ խոցել են սիրիական բանակի դիրքերը. կան 10-յակ զոհեր

13:30, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը սխալմամբ խոցել են սիրիական բանակի դիրքերը. կան 10-յակ զոհեր

ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիան երեկ օդային հարվածներ է իրականացրել Սիրիայի Դեր էզ-Զորի մարզում, սակայն կոալիցիոն ուժերը սխալմամբ խոցել են սիրիական բանակի դիրքերն, ինչի հետևանքով զոհվել է սիրիացի 62 զինծառայող, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն:

Կոալիցիոն ուժերի կործանիչները 4 հարված են հասցրել: Պենտագոնի խոսքերով` իրենք վստահ են եղել, որ ռմբակոծում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերն, իսկ երբ ռուսական զինվորականները հայտնել են սխալի մասին, իրենք դադարեցրել են ավրահարվածները: Ռմբակոծութնուններից հետո իսլամիստները հարձակման են անցել:

Սիրիայի իշխանությունները 2 նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով դատապարտել միջազգային կոալիցիայի գործողությունները: Իր դժգոհություն է հայտնել նաև Սիրիայի ընդդիմությունը:

Ռուսաստանը ևս իր դժգոհությունն է հայտնել` նշելով, որ ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի կողմից սիրիական բանակի դիրքերի խոցումն սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Սիրիայի հարցով ընդունված համաձայնագիրը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարաել է, որ կառավարական զորքերին ռմբակոծելով` Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ Սպիտակ տունն աջակցում է ԴԱԻՇ-ին:

Ամերիկյան ավիահարվածներից հետո Ռուսաստանը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել:

Պենտագոնն ափսոսանք է հայտնել սիրիացի զինվորների մահվան կապակցությամբ և հայտարարել, որ ռուսական կողմին նախազգուշացրել է ավիահարվածների մասին ու առարկություններ չի ստացել:

4636 | 0
Facebook