Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը Ведомости թերթին պարտավորեցրել է ոչնչացնել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Սեչինի առանձնատան մասին պատմող համարի ողջ խմբաքանակը

21:08, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2016 թ.
Դատարանը Ведомости թերթին պարտավորեցրել է ոչնչացնել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Սեչինի առանձնատան մասին պատմող համարի ողջ խմբաքանակը

Մոսկվայի Օստանկինսկի դատարանը Ведомости թերթին պարտավորեցրել է համանուն կայքից հեռացնել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի տան մասին պատմող հոդվածը, հաղորդում է РИА Новости-ին, բացի այդ, РБК լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ դատարանի կողմից որոշում է կայացվել, ոչնչացնել թերթի՝ վերը նշված հոդվավածով համարի ողջ խմբաքանակը: Թերթի այդ հրապարակման մեջ խոսվել է այն մասին, որ «Ռոսնեֆտ»-ի ղեկավարն առանձնատուն է կառուցում Ռուբլյովկայում գտնվող «Բավրիխա» առողջարանի հարևանությամբ: Հոդվածը թերթում հրապարակվել է այս տարվա հուլիսի 20-ին՝ «Սեչինը բույն է հյուսում Բավրիխայում» վերնագրով, իսկ թերթի կայքում նույն հոդվածը հրապարակվել է «Ведомости-ն Բավրիխայում Իգոր Սեչինին պատկանող տուն է հայտնաբերել» վերնագրով: Հոդվածում նշվել է, որ առանձնատունը կառուցվում է 3 հեկտար տարածության վրա:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ պատասխանող կողմը (Ведомости թերթը) խախտել է իրենց վստահորդի սահմանադրական իրավունքը՝ Սեչինի ընտանիքի, նախկին կնոջ հետ հարաբերությունների, երեխաների ու ունեցվածքի մասին տվյալներ բացահայտելով:
     Ведомости-ին իր հերթին հայտնել է, որ տվյալներն ստացվել են բաց աղբյուրներից: Թերթի գլխավոր խմբագիր Տատյանա Լիսովան հայտնել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ և բողոքարկելու է այն:

4645 | 0
Facebook