Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է. «ՀԺ»

09:55, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2016 թ.
Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է. «ՀԺ»

«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։


     Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին։ Մեր հարցին, թե ինչ փուլում Է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում Է քրեական գործի նախաքննությունը։ Քննության այս փուլում գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն։ Քրեական գործով իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ»։ Հիշեցնենք, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել Է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել Էր, թե ինչպես Է Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսները»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5139 | 2
Facebook