Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Կարեն Ավագյանը` պատանիների Եվրոպայի չեմպիոն

20:05, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Կարեն Ավագյանը` պատանիների Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Մինչև 17 տարեկանների պայքարի 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը հռչակվեց պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Կարենը, պոկելով 150 կգ և հրելով 180 կգ, երկամարտում գրանցեց 330 կգ արդյունք։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հմայակ Հարությունյանը, զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հմայակը, պոկելով 130 կգ և հրելով 150 կգ, երկամարտում գրանցեց 285 կգ արդյունք։

3157 | 0
Facebook