Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ուստի արագ փոխելու սպասելիքներ պետք չէ ունենալ». ՀՀ վարչապետ

17:15, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
«ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ուստի արագ փոխելու սպասելիքներ պետք չէ ունենալ». ՀՀ վարչապետ
     ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը քիչ առաջ հարց ուղղեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` փորձելով պարզել` ինչպիսի քայլեր է ձեռնարկելու ՀՀԿ նիստում ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար: Սարգսյանը նաև հետաքրքրվեց, թե ծրագրեր մշակելիս` պահպանելու է արդյոք նախկին կառավարության քաղաքականությունը: Եվ վերջինը` կադրերի ընտրության հարցում ինչպիսի մոտեցում է ցուցաբերելու:
     ՀՀ վարչապետը պատասխանեց. «Այո, հայտարարել եմ, որ փուլային երկու ծրագիր ենք ներկայացնելու, բայց շտապեմ նշել, որ առաջին ծրագրով արագ փոփոխություններ չեն լինելու` նախանշվելու են քայլերը: Երկրորդի դեպքում` որոշելու ենք, թե որ ուղղությամբ ենք տանելու երկիրը: Սպասելիքներ, որ տնտեսությունն արագ կփոխենք, չի լինի, բայց ազդակներ կտանք, թե այն որ ուղղությամբ է զարգանելու: Մյուս Ձեր հարցին պատասխանելով` ասեմ, որ նախկին կառավարության ծրագիրն, այո, օգտագործելու ենք: Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ընդունելու ենք մաքսիմալ պրոֆեսիոնալների: Այսօր լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում և իհարկե` Երևանում: Կախարդական փայտիկ չկա. եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք է համակարգային փոփոխություն իրականացնենք: Ռեալ կասեմ` ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է»,- ասաց Կարապետյանը:
4846 | 2
Facebook