Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է ՈՒԵՖԱ-ի նոր նախագահի անունը

14:45, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Հայտնի է ՈՒԵՖԱ-ի նոր նախագահի անունը
     Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի արտահերթ համագումարը: Համագումարի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՈՒԵՖԱ-ի նոր նախագահ ընտրվեց սլովենացի Ալեքսանդր Չեֆերինն, ով արժանացավ 42 ձայն: Նրա մրցակից հոլանդացի Միքայել Վան Պրաագն արժանացավ 13 ձայնի: Այսպիսով, Չեֆերինը դարձավ ՈՒԵՖԱ-ի հիմնադրման օրվանից (1954 թ.) կազմակերպության 7-րդ նախագահը՝ Էբբե Շվարցից (Դանիա), Գուստավ Վիդերկերից (Շվեյցարիա), Արտեմիո Ֆրանկիից (Իտալիա), Ժակ Ժորժից (Ֆրանսիա), Լենարտ Յոհանսոնից (Շվեդիա) և Միշել Պլատինիից (France) հետո:
2718 | 0
Facebook