Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սարի թաղի ջարդարարների նկարների հրապարակումից հետո անգամ ոչինչ չարվեց, էլ ի՞նչ սպասենք դատական համակարգից». Ն. Զոհրաբյան

13:00, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
«Սարի թաղի ջարդարարների նկարների հրապարակումից հետո անգամ ոչինչ չարվեց, էլ ի՞նչ սպասենք դատական համակարգից». Ն. Զոհրաբյան
     Խորհրդարանում քննարկվում է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցը, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Դավթյանի անձով ոչինչ չի փոխվելու. քանի դեռ երկրում խաղի կանոն փոխված չէ, որևէ բարեփոխում` հատկապես դատաիրավական համակարգում, չի լինելու: «Քանի անգամ խոսվեց Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա կազմակերպված ջարդի ու բանդաների մասին, որոնցից մի քանիսը բերվել էին Մասիսից: 5 րոպե առաջ կուրատորը նստած էր այստեղ: Բանդայի անդամների դեմքերը հրապարակվեցին մամուլում, և ինչ արվեց, ոչ մի բան: Պարոն Դավթյան, կաշխատեք լավ, կտեսնենք, որ կարողացաք լինել միակը, ով արատավոր համակարգը կոտրեց ու ճանապարհ ցույց տվեց: Մի բանում Ձեր բախտը բերել է` ի տարբերություն նոր վարչապետի. Ձեր հասցեին այդպիսի նողկալի, լպրծուն քծնանքներ չեղան` ինչպես Կարեն Կարապետյանի: Չասացին` Սինգապուրի պես դատական համակարգ կունենանք և այլն: Դրա համար շնորհավորում եմ: Մենք չենք մասնակցի ձեր քվեարկությանը՞,- եզրափակեց օրենսդիրը:
2777 | 3
Facebook