Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՆԳՆ պաշտոնյայի ընտանիքը շվեյցարական բանկերում 300 մլն եվրոյի հաշիվներ ունի

11:30, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
ՌԴ ՆԳՆ պաշտոնյայի ընտանիքը շվեյցարական բանկերում 300 մլն եվրոյի հաշիվներ ունի

ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի ընտանիքի անդամների շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է շուրջ 300 մլն եվրո, հաղորդում է РБК-ն: Նշենք, որ ավելի վաղ պաշտոնյայի աշխատանքային գրասենյակում ու տանն իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողով լի արկղեր և ճամպրուկներ:
    
     Բացի այդ, իրավապահների տրամադրության տակ են հայտնվել առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող Զախարչենկոյի հոր՝ Վիկտոր Զախարչենկոյի անունով գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր:
    
     Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 6 նմանատիպ հաշիվ, որոնցից յուրաքանչյուրին կա 45-47 մլն եվրո: Այժմ իրավապահները փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրները:

4878 | 0
Facebook