Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung ապրանքանիշը 2 օրվա ընթացքում էժանացել է 22 միլիարդ դոլարով

17:20, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2016 թ.
Samsung ապրանքանիշը 2 օրվա ընթացքում էժանացել է 22 միլիարդ դոլարով

Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների հետ կապված սկանդալից հետո 2 օրվա ընթացքում կորեական ընկերությունն էժանացել է ավելի քան 22 միլիարդ դոլարով:

Bloomberg-ի տվյալներով` սեպտեմբերի 8-ին ընկերության 1 բաժնետոմսի արժեքը կազմել է մոտ 1487 դոլար, իսկ երկուշաբթի օրը 1 բաժնետոմսի արժեքը հասել է մոտ 1329 դոլարի: Այսինքն` աշխատանքային 2 օրվա ընթացքում 1 բաժնետոմսի գինն ընկել է 158 դոլարով, իսկ ընդհանուր կորուստը կազմել է 22 միլիարդ դոլար:

Մասնագետները կարծիք են հայտնել, որ կատարվածը գիշերային մղձավանջ է Samsung-ի համար: Շուկայի նման արձագանքը փորձագետները կապում են ներդրողների այն մտավախության հետ, որ անվտանգության նկատառումներով օդանավերում կարգելվի Samsung հեռախոսների կիրառումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին կորեկան ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 -ի վաճառքը և ետ է կանչել վերը նշված մոդելի վաճառված բոլոր հեռախոսները: Պատճառը լիցքավորման ժամանակ մարտկոցի բոցավառման դեպքն է եղել: Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են անջատել Samsung սմարթֆոններն ու հրաժարվել դրանց կիրառումից: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում խորհուրդ են տվել նաև չմիացնել այդ հեռախոսներն օդանավերում:

5399 | 0
Facebook