Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը թեժացնում է քաղաքացիական պատերազմը Սիրիայում». Պենտագոն

14:45, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանը թեժացնում է քաղաքացիական պատերազմը Սիրիայում». Պենտագոն

Ռուսաստանի ռազմական ուժերի տեղակայումը Սիրիայում չօգնեց երկրում հակամարտության քաղաքական հանգուցալուծման հասնելուն, միայն ավելի սրեց իրադրությունը: BBC գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

«Երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, Կրեմլում հայտարարեցին, թե այդ միջամտության նպատակը ահաբեկիչների դեպ պայքարն ու քաղաքական ճանապարհով քաղաքացիական պատերազմի դադարեցումն է: Ռուսաստանը դա չարեց, նա միայն թեժացրեց քաղաքացիական պատերազմն ու բռնությունն»,- ասել է Քարթերը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնության գալ, բայց հաշվի առնելով Միացյալ Նահանգներում նախագահի մոտալուտ ընտրությունները` նրան այդքան էլ շատ ժամանակ չի մնացել:

Ըստ նրա` Ռուսաստանի հիմնական խնդիրը պետք է դառնար Ասադի իշխանության հանձնման անվտանգությունն ապահովելն, ինչը մինչ օրս չի արվել:

Քարթերը խոսել է նաև Միացյալ Նահանգների և կոալիցիոն ուժերի հետագա գործունեության մասին ու նշել է, որ առաջիկա ամիսներին իրենք ծրագրում են ազատագրել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող բոլոր տարածքները, բացի Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա քաղաքներից:

4089 | 0
Facebook