Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվեց

21:35, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվեց
     Սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով օգոստոսի 29-ին գլխուղեղի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց, այս մասին հաղորդագրություն են տարածել Ուզբեկստանի կառավարության և խորհրդարանի մամուլի ծառայությունները, փոխանցում է interfax-ը:
     Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` Սամարղանդում, որից հետո երկրում եռօրյա սուգ կհայտարարվի:
     Քարիմովի դուստրն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Նա հեռացավ մեզնից... բառեր չեմ գտնում... ինքս էլ չեմ հավատում տեղի ունեցածին»:
26355 | 1
Facebook