Թուրքական բանակը շարունակում է շրջանցել միջազգային օրենքներն ու Սիրիայի իշխանությանը` ԴԱԻՇ-ին հարվածելու պատրվակով ռմբակոծելով Հալեպի հյուսիսային մի շարք գյուղեր, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել: Իրականությունն այն է, որ նրանք ռմբակոծում են շրջանների բնակչությանը: «ՍԱՆԱ»-ի համաձայն, Թուրքիան իր դաշնակիցների հետ միասին ձևացնում է, թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ռազմական ներխուժում է իրականացնում սիրիական հողեր` առանց Սիրիայի կառավարության հավանության: