Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես հայ երկրպագուները դիմավորեցին իրենց չեմպիոններին

11:00, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Ինչպես հայ երկրպագուները դիմավորեցին իրենց չեմպիոններին

Այս գիշեր Ռիոյից վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս մասը՝ 2016-ի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի գլխավորությամբ։ Չնայած ուշ ժամին, «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ էր։ Մոտ 2 հազար մարդ դիմավորում էր մեր հերոսներին՝ բազմաթիվ հարազատներ, թիմակիցներ և երկրպագուներ։ Դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի մի շարք աշխատակիցներ, սպորտի ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Բացի այդ, Գյումրիից ժամանել էր «Հայրք» ազգային պարերի համույթը՝ բարձր տրամադրություն ապահովելով օդանավակայանում։ Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև Սպորտային վաշտի զինվոր-մարզիկները և զինվորական պատվո շքախումբը։ Մեր պատվիրակության ժամանումից հետո, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոսկե մեդալ նվիրեց Միհրան Հարությունյանին՝ ի նշան նրա իրական չեմպիոնության։ Դրսում մարզիկների պատվին շքեղ հրավառություն կազմակերպվեց, ինչից հետո ողջ ամբոխը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ մինչ ուշ գիշեր մեծարում էին մեր օլիմպիականներին։

Մեր օլիմպիականներին դիմավորում էր նաև MAMUL.am-ի թղթակիցը։

5926 | 2
Facebook