Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին մտել է Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբ, որը գլխավորում է Ռոբերտո Մարտինեսը։ Այս մասին ֆրանսիացին հայտնել է թվիթերյան իր էջում։
«Հպարտ եմ, որ ընդգրկվել եմ Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Շնորհակալ եմ Ռոբերտո Մարտինեսին և Բելգիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիային՝ այս հիանալի հնարավորության համար։ Անհամբերությամբ սպասում եմ նոր աշխատանքին»,- նշել է ֆրանսիացին։