Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը կքննեն Դավիթ Հովհաննիսյանի կալանքի հարցը

16:05, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Վաղը կքննեն Դավիթ Հովհաննիսյանի կալանքի հարցը
     Օգոստոսի 26-ին, ժամը 17.00-ին Երևանի Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքի քննությունը, այս մասին MAMUL.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: Դավիթ Հովհաննիսյանի կինը՝ Դիանա Եղիազարյանը վերջերս բաց նամակով է հանդես եկել և հայտարարել, որ ամուսինը հետապնդվում է իր հասարակական և ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, քանի որ որևէ անկարգության չի մասնակցել, և փաստացի 2 ոստիկանների սուտ ցուցմունքի հիման վրա կալանավորվել է առանց որևէ այլ ապացույցի և հիմքի:
     Տեղեկացնենք, որ հուլիսի 30-ին իր բնակարանից բերման է ենթարկվել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Քննչական կոմիտեում ձերբակալվել: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
2753 | 1
Facebook