Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչի համար է Պուտինին պետք Թրամփի հաղթանակը. The Washington post

15:20, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Ինչի համար է Պուտինին պետք Թրամփի հաղթանակը. The Washington post
     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նոր նախագահը: Հանուն դրա Պուտինն ու իր կառավարությունը աննախադեպ քայլեր են ձեռնարկել ընտրությունների վրա ազդելու և հանրապետականների թեկնածուին սատարելու համար: Պարզ է, որ Պուտինի միջամտությունն ունի իր նպատակները, գրում է The Washington post-ը: Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը ձեռնտու է Ռուսաստանի նախագահին: Թրամփի առաջարկներից մեկը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու մասին հարցի դիտարկումն է, այն դեպքում, երբ Օբաման և Կոնգրեսի գրեթե բոլոր անդամները մերժել են այդ առաջարկը: Ղրիմի բռնակցումն ընդունել են միայն Աֆղանստանը, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Վենեսուելան: Բնականաբար, Պուտինն ուրախ կլիներ տեսնել այդ ցուցակում ԱՄՆ-ին: «Ընդհանուր առմամբ Թրամփը մեկուսացված քաղաքականություն է քարոզում: Նրան շատ չեն հետաքրքրում ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջընթացը: Եթե Թրամփը նախագահ դառնա, ամերիկյան քաղաքականության փորձագետներն անհանգիստ ժամանակաշրջան են կանխատեսում ԱՄՆ-ի համար: Եթե Թրամփը փորձի իրականացնել իր արմատական գաղափարները ներգաղթի կամ հարավային սահմանին պատի կառուցման վերաբերյալ, ապա դա լուրջ վրդովմունք կառաջացնի ինչպես Կոնգրեսում, այնպես էլ ամբողջ երկրում: Թրամփի առաջարկների պատճառով ներքին կոնֆլիկտներից պառակտվող Ամերիկան Պուտինին ավելի ազատ գործելու հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհով մեկ»,- գրում է թերթը:
5526 | 1
Facebook