Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանի կնոջ հայտարարությունը

10:25, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Արարատ Խանդոյանի կնոջ հայտարարությունը
    
Արարատ Խանդոյանի կնոջ՝ Սոնա Թամարյանի հայտարարությունը.
    
     Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին, իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Արայիկի եղբայրն՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է` ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում` որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար:
8231 | 0
Facebook