Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո-2016. Գոռ Մինասյանն՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

03:55, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2016 թ.
Ռիո-2016. Գոռ Մինասյանն՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ռիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում ավարտվեց գերծանր քաշային ծանրորդների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին 26-ամյա Ռուբեն Ալեքսանյանը և 22-ամյա Գոռ Մինասյանը։ Մեր տղաներից Գոռը հռչակվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, իսկ Ռուբենը շատ մոտ էր բրոնզե մեդալին։

Գոռը, պոկելով 210 կգ և հրելով 241 կգ, երկամարտի 451 կգ արդյունքով նվաճեց Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ Ռուբենը պոկում վարժությունից հետո 5-րդն էր՝ 195 կգ արդյունքով, սակայն հրում վարժությունում կարող էր նվաճել բրոնզե մեդալ, եթե հրեր 254 կգ կռշող ծանրաձողը։ Ռուբենը, ցավոք, ձախողեց իր մոտեցումները՝ չկարողանալով բրոնզե մեդալ նվաճել։ Նա մրցելույթն ավարտեց 4-րդ հորիզոնականում։

Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վրաստանը ներկայացնող Լաշա Թալախաձեն՝ երկամարտի 473 կգ արդյունքով։ Դա աշխարհի նոր ռեկորդ է։ Բրոնզե մեդալին արժանացավ նրա հայրենակից Իրակլի Տուրմանիձեն՝ երկամարտի 448 կգ արդյունքով։

6593 | 0
Facebook