Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սավչենկոն Ղրիմը վերադարձնելու երեք ուղի է նշել

16:15, երեքշաբթի, 16 օգոստոսի, 2016 թ.
Սավչենկոն Ղրիմը վերադարձնելու երեք ուղի է նշել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Ղրիմը վերադարձնելու երեք ուղի է նշել, այս մասին հաղորդում է «Апостроф»-ը:
     «Կան մի քանի տարբերակներ: Կարելի է սկսել լավ ու բարեկեցիկ ապրել, վերականգնել տնտեսությունը, սակայն, այդ ժամանակ, Ղրիմը կհայտնվի ճգնաժամի մեջ, քանի որ Ռուսաստանը, թույլ չի տա նրան շատ վաստակել: Այո, այս գործընթացն արագ հնարավոր չէ իրականացնել: Կա ավելի արագ միջոց` դուրս գալ պատերազմի և վերագրավել Ղրիմը: Կա ավելի քաղաքական տարբերակ, այն է` Ռուսաստանին անընդհատ ճնշել պատժամիջոցներով, այս դեպքում Ղրիմը դարձյալ հետ կբերենք»,- ասել է Սավչենկոն` հավելելով, որ «ամենահեշտ տարբերակը Ղրիմը չհանձնելն էր»:

5403 | 0
Facebook