Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է իմ երկրի պատիվը բարձր պահեմ Ռիոյում». Լևոն Աղասյան

19:40, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
«Պետք է իմ երկրի պատիվը բարձր պահեմ Ռիոյում». Լևոն Աղասյան

Ռիոյում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Թեթև աթլետիկայի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց խաղերից իր ակնկալիքների մասին․

«Ճիշտն ասած հենց առաջին պահին, որ լսեցի արդյունքս օլիմպիական վարկանիշ է, հանգստացա մի պահ, քանի որ նպատակս կատարեցի։ Դրանից անմիջապես հետո մեծ պատասխանատվություն ընկավ ինձ վրա, քանի որ պետք է իմ երկրի պատիվը բարձր պահեմ Ռիոյում։ Ուրախ էի, երջանիկ, որ հնարավորություն ունեմ ուժերս չափել այնտեղ։ Մտադիր եմ լավագույնս մասնակցել, բարելավել արդյունքս և դուրս գալ եզրափակիչ»։

4311 | 0
Facebook