Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոլորս գնում ենք մեր արդյունքները բարելավելու». Դիանա Խուբեսերյան

19:25, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
«Բոլորս գնում ենք մեր արդյունքները բարելավելու». Դիանա Խուբեսերյան

Ռիոյում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Թեթև աթլետիկայի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Դիանա Խուբեսերյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց խաղերից իր ակնկալիքների մասին․

«Հավատում էի, որ կնվաճեմ օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ շատ էի պարապել։ Մեծ ցանկություն ունեի մեկնել Ռիո։ Վազքիցս զգացի, որ արդյունքս պետք է որ լավը լինի, բայց չէի հավատում, որ նվաճել եմ ուղեգիր։ Մինչ հյուրանոց հասնելս չէի հավատում, որ Ռիո եմ գնալու։ Մինչև բոլոր փաստաթղթերը ձեռքիս մեջ չվերցրեցի, չեմ հավատացել։ Նվազագույն ակնկալիքներս վարկանշային արդյունքս կրկնելն է։ Շատ դժվար կլինի տեղերի համար պայքար մղել, քանի որ բոլորին հայտնի են առկա վատ մարզումային պայմանները։ Բոլորս գնում ենք մեր արդյունքները բարելավելու։ Բոլորիս համար դա գերխնդիր է։ Եթե արդյունքիցս գոհ վերադառնամ Ռիոյից, ավելի քրտնաջան կաշխատեմ»։

4469 | 0
Facebook