Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանը ցավալի վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը

04:01, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2016 թ.
Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանը ցավալի վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը

Ռիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում տեղի ունեցավ 77 կգ քաշային ծանրորդների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը շատ մոտ էր օլիմպիական մեդալ նվաճելուն։ Պոկում վարժությունից հետո նա երկրորդ հորիզոնականում էր՝ առաջատար Լյու Քսյաոջունին զիջելով 3 կգ։ Հրում վարժությունը, սակայն, այս անգամ հաջող չստացվեց Անդրանիկի համար։ Առաջին մոտեցումը՝ 195 կգ-ն, մեր ծանրորդը ձախողեց, իսկ երկրորդ մոտեցման ընթացքում արմունկի վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը։ Շատ ցավալի է, որ 20-ամյա Անդրանիկը բաց թողեց օլիմպիական մեդալ նվաճելու իրական հնարավորությունը, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։

Նշենք, որ այս քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ երկամարտի 379 կգ արդյուքնով։ Նույն արդյունքն ուներ նաև Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Չինաստանը ներկայացնող Լյու Քսյաոջունը։ Նա սակայն անձնական քաշով զիջեց Ռահիմովին՝ բավարարվելով արծաթե մեդալով։ Լավագույն եռյակը եզրափակեց եգիպտացի Մոհամեդ Մահմուդը՝ երկամարտի 361 կգ արդյունքով։

8551 | 0
Facebook