Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքը շուտով կհայտնվի փողոցում

16:20, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքը շուտով կհայտնվի փողոցում

«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված անձանցից մեկը` ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, կալանավորվել է բացառապես հեռախոսային խոսակցության պատճառով, այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց ազատամարտիկի որդին` Տիգրանը: Վերջինի խոսքով` հայրը «Սասնա ծռերի» գործունեության մասին զրուցել է իր ընկերներից մեկի հետ և որ այդ խմբի հետ ընդհանրապես կապ չունի: «Ասում են` հայհոյանքով է խոսել ու մեղադրում են շենքեր և շինություններ զավթելուն օժանդակելու մեջ, բայց նման բան չկա: Մի բան է պարզ` հորս կալանավորել են մեկ հեռախոսազանգի պատճառով»,- ասաց Տիգրանը:
     Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, վարձով բնակարանում: «Հորս
կալանավորման պատճառով, այսօր չենք կարողանում բնակարանի վարձը վճարել: Մենք վեց երեխա ենք, վեցս էլ շուտով կհայտնվենք փողոցում»,- ասաց Տիգրանը:
    
     Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի երեկոյան, 19:00-ի սահմաններում ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել էր ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

8017 | 0
Facebook