Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոգբայի տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ

12:00, երեքշաբթի, 09 օգոստոսի, 2016 թ.
Պոգբայի տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Փոլ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենթուս»-ից «Մանչեսթր Յունայթեդ» տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային է։ Պոգբան անգլիական ակումբ է տեղափոխվել 105 մլն եվրոյով՝ գերազանցելով Գարեթ Բեյլի ռեկորդը։ Վերջինս «Թոթենհեմ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին՝ 101 մլն եվրոյով։ Այս ցուցանիշով երրորդ հորիզոնականում է Եվրոպայի չեմպիոն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Ռոնալդուն 2012-ին «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 94 մլն եվրոյով։

Հիշեցնենք, որ Պոգբան 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ։ Նշենք նաև, որ Պոգբան «Յուվենթուս» էր տեղափոխվել 2012-ին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից։

11487 | 0
Facebook