Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախընտրական ծրագրերի ձայնասկավառակներ կույրերի համար

17:58, հինգշաբթի, 12 ապրիլի, 2012 թ.
Նախընտրական ծրագրերի ձայնասկավառակներ կույրերի համար

''ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ'' հասարակական կազմակերպությունը զբաղվում է նաև հաշմանդամների, մասնավորապես, կույրերի և թույլ տեսողություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի խնդիրներ ունեցողների ընդհանուր թիվը կազմում է 12537 անձ, որոնց մեծ մասն ունի ընտրելու իրավունք, սակայն չունեն իրազեկման պատշաճ հնարավորություն, որի հետևանքով նրանցից շատերը չեն մասնակցում ընտրություններին, քանի որ չեն կարողանում լիարժեք ծանոթանալ նախընտրական ծրագրերին, մինչդեռ նախընտրական ծրագրերին ծանոթ լինելն է, որ հնարավորություն է տալիս անձին կատարելու իր ընտրությունը:

Ուստի ''ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ'' հասարակական կազմակերպությունը կոչ է անում Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններին և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, որպես արդյունավետ միջոց, իրենց նախընտրական ծրագրերը կույրերին և թույլ տեսողություն ունեցող ընտրազանգվածին տրամադրել ձայնասկավառակների միջոցով:

''ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ'' ՀԿ

1730 | 0
Facebook